Ավստրալիայի կառավարությունը ղեկավար Մալքոլմ Թյորնբուլը հայտարարել է, որ երկրի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նոր ռազմավարություն է մշակել սպառազինության արտահանման ծավալները կտրուկ մեծացնելու նպատակով՝ նշելով, որ 10 տարի հետո Ավստրալիան պետք է մտնի զենքի համաշխարհային 10 գլխավոր արտահանողների թվի մեջ, փոխանցում է NEWS.am-ը:
Նոր ռազմավարության կենտրոնական տարրը 3,8 մլրդ դոլար (մոտ 3 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ընդհանուր գումարով հատուկ արտահանման ֆոնդի հիմնադրումն է, որի միջոցները պետք է օգտագործվեն ընկերությունների արտոնյալ վարկավորման համար, որոնք ծրագրում են մեծացնել այլ երկրներ սպառազինության մատակարարումները:
Ներկայումս Ավստրալիան արտասահման սպառազինության խոշորագույն մատակարարների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: «Մեր նպատակն է առաջին տասնյակի մեջ մտնելը»,- լրագրողների հետ զրույցում շեշտել է երկրի վարչապետը: