Այս գիշեր Ղազախստանի տարածքից արկտիկական օդի ներհոսք ունեինք, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը նվազեց։ Այս մասին 168.am-ին է հայտնել է Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ վաղվանից սկսած Սիբիրից եկող ցուրտ օդային հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով։
Նրա խոսքով, վաղվանից սկսած՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ, այսօրվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում՝ 14-15 աստիճանով բարձրացում կունենանք.
«Արդյունքում, արդեն, փետրվարի 3-ին Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կունենանք մինչև 17 աստիճան տաքություն, Տավուշում՝ մինչև 15, Արարատյան դաշտում՝ մինչև 11 աստիճան տաքություն»։