Աշխարհի «Ultimax» ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին Արցախից մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը և դարձել աշխարհի չեմպիոն, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Ա. Հայրապետյանն առաջին անգամ է մասնակցում MMA աշխարհի առաջնությանը: Չեմպիոնի խոսքով՝ առաջնությանը մասնակցել են աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկներ:
«Առաջին ռաունդի 26 վարկյանին տեխնիկական նոկաուտի եմ ենթարկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Արսլանալի Կաջիմուրզաևին և հաղթանակ գրանցել՝ արժանանալով ոսկե գոտու, մեդալի և պատվոգրի: Ինձ՝ արցախցի մարզիկիս, պատիվ է մասնակցել նման առաջնության և դառնալ աշխարհի չեմպիոն,-նշել է Ա. Հայրապետյանը և ավելացրել,- հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին»: