Եվրամիությունն անպատասխան չի թողի եվրոպական արտադրանքի համար ԱՄՆ վարչակազմի կողմից տուրքերի սահմանումը։ «Եվրոպական միությունը պատրաստ է արագ ու համաչափ արձագանքել, եթե արտահանումը տուժի ԱՄՆ կողմից ընդունված առևտրային սահմանափակման միջոցների հետևանքով», հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, ում խոսքով՝ Բրյուսելի համար առևտրային քաղաքականությունը «զրոյական հանրագումարով խաղ» չէ, այնտեղ խոսք չկա «հաղթողների կամ պարտվողների» վերաբերյալ։
ԵՄ-ի տեսանկյունից՝ ազատ ու թափանցիկ առևտրից շահում են 2 կողմերն էլ։ Սակայն կոնկրետ ինչ պատասխան միջոցներ է ձեռնարկել Եվրամիությունը, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի մանրամասնել: