Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր նոր ակումբի՝ «Արսենալի» ռադիոհաղորդման գլխավոր հերոսը, որի ընթացքում զրուցել է Անրիի, Օզիլի և Վենգերի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ Մխիթարյանը կխաղա մեր մարզահագուստով»,- գրված է «Արսենալի» կայքում:
Սպասվում է, որ Մխիթարյանն իր նորամուտն ակումբի կազմում կնշի այսօր՝ հունվարի 30-ին՝ «Սվոնսիի» դեմ կայանալիք հանդիպմանը: