Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Անդրեյ Դանկոն դատապարտել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունը: TASS-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ նա հանդես է եկել իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Հայերը ցեղասպանություն են վերապրել, նրանք հարձակումների թիրախ են եղել և շատ բան են հանդուրժել, քանի որ քրիստոնեական կղզի են եղել (Օսմանյան կայսրությունում)», - ընդգծել է Սլովակիայի խորհրդարանի նախագահը:
Նրա խոսքով, հայերը ժամանակակից պատմության մեջ առաջին ժողովուրդն են եղել, որ ցեղասպանություն են տեսել: