Ռումինական Pro TV հայտնի հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Ռումինիայում բնակվող ազգային փոքրամասնություններին նվիրված հաղորդում, հայտնում է NEWS.am-ը՝ շարունակելով, որ այս անգամ այն նվիրված էր հայական համայնքին:
«Ռումինիայի հայերի միության» ներկայացուցիչ, պարող ու պարուսույց Միկո Բաղդասարյանը հաղորդավարներին հյուրասիրել է հայկական խոհանոցի կերակրատեսակներ՝ ղափամա, անուշապուր ու հայկական խորոված, իսկ ավելի ուշ Դիանայի, Ֆրանչեսկայի, Անդրեայի հետ միասին ներկայացրել իր բեմադրած համարը՝ Արծվիկի, Իվետայի ու Արամ MP3-ի երգերի միքսի ներքո։