Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան «Արսենալ» ակումբ տեղափոխվելու պատճառների մասին: «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանի խոսքով՝ դրանում նպաստել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Այս մասին փոխանցում է News.am–ը` հղում կատարելով Goal.com-ին:
«Շատ կարևոր է, որ մարզիչը հարգի քեզ: Ես գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ է և սիրում է կատարելագործել իր ֆուտբոլիստներին: Վենգերն «Արսենալ» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մարզիչ է: Ես վաղուց եմ ճանաչում նրան, և նման որոշում կայացնելը բարդ չէր: «Արսենալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»,- Մխիթարյանի խոսքը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ և ստացել 7 համարի մարզաշապիկը: