Եվրամիությունը որոշում է ընդունել չպաշտպանել հակառուսական պատժամիջոցների խստացումը: Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը՝ ամփոփելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման արդյունքները և մեկնաբանելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից տարածված «կրեմլյան ցուցակը», տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի ընդգծել, որ ԵՄ-ն որոշում է ընդունել չպաշտպանել պատժամիջոցների խստացումը»,-ասել է նա:
Բելգիայի վարչապետի խոսքով՝ Եվրամիության և Ռուսաստանի միջև կան մի շարք տարաձայնություններ, սակայն անհրաժեշտ է «երկխոսություն սկսել» կողմերի միջև`ռազմավարական և բեղմնավոր հարաբերություններ կառուցելու և «տարաձայնությունները հարթելու» համար: