ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Նյուպորտ-Բիչ քաղաքում Robinson-44 ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա: Միջադեպի հետևանքով մահացել է 3 մարդ, 2-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է Los Angeles Times-ը:
Ուղղաթիռի կործանման պահին ուղղաթիռում գտնվել է 4 մարդ, ևս 1 մարդ՝ հետիոտնը, գտնվել է ներքևում: Դեռևս հայտնի չէ, թե նրանցից ով է ողջ մնացել և ով՝ զոհվել: Տուժածներից երկուսը հոսպիտալացված են:
Միջադեպի հանգամանքները ճշտվում են: