Կատալոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը հետաձգել է երկրամասի նախագահի ընտրություններն Իսպանիայի սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որ Պուչդեմոնը չի կարող ընտրվել, եթե անձամբ ներկա չգտնվի խորհրադարանական քվեարկությանը, փոխանցում է "Reuters"-ը:
Նախագահի պաշտոնի միակ թեկնածու Կարլես Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում, որտեղից նա ափսոսանք է հայտնել ընտրությունների հետաձգման կապակցությամբ՝ նշելով որ ինքը երկրամասի նախագահի միակ հնարավոր թեկնածուն է: