ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրասվում փակել Գուանտանամո բանտը և հանդես է եկել ահաբեկիչներին արտերկրում բանտարկելու պրակտիկայի աջակցությամբ:
«Անցյալում մենք հիմարաբար ազատ ենք արձակել հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների միայն նրա համար, որ նորից հանդիպենք մարտի դաշտում՝ այդ թվում նաև ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիին, այնպես որ ես այսօր պահում եմ իմ ևս մեկ խոսում: Ես հրաման եմ ստորագրել, որով հանձնարարել եմ նախարար Մեթիսին վերանայել մեր մոտեցումները ռազմական բանտերի նկատմամբ և բաց պահել Գուանտանամոում գտնվող բանտային հաստատությունը», - ասել է Թրամփը «Երկրում դրության մասին»՝ Կոնգրեսին ուղված իր առաջին ուղերձում: