Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղանհիմնադրամն (ՀԿՍ) սկսում է սիրիահայ երիտասարդների աջակցության նոր ծրագիր:
Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը, ծրագրի նպատակն է աջակցել նրանց հայաստանյան կյանքում ինտեգրվելու հարցում՝ տրամադրելով կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, հոգևոր և հոգեբանական աջակցություն:
Ծրագրով հետաքրքրված սիրիահայ երիտասարդներին կարող են դիմել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամին(ՀԿՍ): Էլեկտրոնային հասցե՝ [email protected].