Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Ղարաբաղյան հակամարտությանը, փոխանցում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ընթանալ հակամարտության բոլոր կողմերին լսելու ճանապարհով:
Համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահին հրավիրել են այցելել Ղարաբաղ, ինչին Մակրոնը պատասխանել է. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Ֆրանսիան փոխզիջման կողմնակից է, քանի որ ստատուս քվոն խնդրի լուծում չէ: Հույս ունեմ, որ մի անգամ կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»: