Ամերիկացի զինվորականները հունվարի 31-ին ահաջող հակահրթիռային փորձարկումներ են անցկացրել Հավայան կղզիների շրջանում, հայտնում է CNN հեռուստաալիքն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով, զինվորականները փորձարկել են հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգը և դրա խոցման միջոցներից մեկը՝ զենիթային կառավարվող SM-3 հրթիռը:
CNN-ը հաղորդում է, որ փորձարկման ժամանակ զենիթային հրթիռն արձակվել ցամաքային սարքի միջոցով, որպեսզի որսա ինքնաթիռից արձակված թիրախը, սակայն առաջադրված խնդիրը չի հաջողվել կատարել: