Հայաստանում կյանքից հեռացել է Ցեղասպանության ականատեսը՝ 105-ամյա Սիլվարդ Աթաջյանը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
Աթաջյան ընտանիքն այն հայերի թվում էր, ովքեր 1915թ.-ին 53 օր շարունակ հերոսաբար պաշտպանել են Մուսա լեռը:
Սիլվարդ Աթաջյանը բազմիցս պատմել է, թե ինչ հերոսաբար էին պաշտպանվում Մուսա լեռում, և ինչ դժվարությունների էին հանդիպում այն հայերը, ում հաջողվել էր վերապրել Ցեղասպանությունը: