Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նոր տրոյեբուսով գիշերային զբոսանքի է դուրս եկել Փհենյանում, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Պետության առաջնորդին իր գիշերային զբոսանքում ուղեկցել է կինը՝ Լի Սոլ Չժուն, և կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաներ: Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ինը գոհ է մնացել նոր տրոլեյբուսի տեխնիկական բնութագրերից: