ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։
«ԱՄՆ-ի միջուկային դոկտրինն արտացոլում է մեծ կախվածություն միջուկային զենքից՝ չնայած միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, այդպիսով մոտեցնելով մարդկությանը ոչնչացման։ Զարմանալի չէ, որ այժմ մենք 1953 թվականից ի վեր առավել մոտ ենք ապոկալիպսիսին։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը ոչնչացնելու ձգտման մեջ Թրամփի համառությունը բխում է նույն վտանգավոր անխոհեմությունից», - գրել է Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պենտագոնը փետրվարի 2-ին հրապարակել է ԱՄՆ միջուկային դոկտրինը, որում նշվում է, որ ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են լինելու փոքր հզորության միջուկային մարտագլխիկների արտադրությանը, ինչպես նաև ԱՄՆ-ը շարունակելու է միջուկային ուժերի արդիականացումը և միջուկային տրիադայի տարրերի զարգացումը: