Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագն այսօր հայտարարել է, որ զինված ուժերի թիրախ կարող են դառնալ Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի քրդական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորները:
«Եթե այդ քրդական ուժերը չհեռանան սիրիական Մանբիջից, ապա մենք այդ քաղաք ևս կմտնենք, մեր թիրախն են քրդական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորականները», - հայտարարել է նա:
Բոզդագի խոսքով՝ «սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի անցկացման 16 օրվա ընթացքում Թուրքիայի Զինված ուժերը 932 ահաբեկիչ են ոչնչացրել»: