Նիկոս Անաստասիադիսը վերընտրվել է Կիպրոսի նախագահի պաշտոնում

10:07     5 փետրվարի, 2018

Կիպրոսի հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտնում է АВС-News հեռուստաալիքը:

Նշվում է, որ Անաստասիադիսը հավաքել է ձայների 56 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Ստավրոս Մալասը՝ 44 տոկոսը։

Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Այն ժամանակ ևս Անաստասիադիսն առաջատարն էր՝ ձայների 40 տոկոսով:


© armedia.am