Իրանի գերագույն դատարանը հաստատել Է Շվեդիայի քաղաքացիություն ունեցող իրանցի գիտնական, Բրյուսելի ֆլամանդական Ազատ համալսարանի դասախոս Ահմադռըզա Ջալալիի նկատմամբ մահապատիժ կիրառելու որոշումը: Այս մասին հայտում է «Արմենպրես»-ը:
Ջալալին ընտանիքի հետ բնակվում Էր Շվեդիայում, բայց դասավանդում Էր նաև Իտալիայում և Բելգիայում: Նրան ձերբակալել Էին 2016 թվականի ապրիլին և մեղադրել Իսրայելի Մոսսադ հատուկ ծառայության օգտին լրտեսության մեջ:
Թեհրանի տվյալներով՝ Ջալալին մեղսակից Է երկու իրանցիների սպանությանը, որոնք պատասխանատու պաշտոններ Էին զբաղեցնում Իրանի միջուկային ծրագրի կառույցներում: Նրանց պայթեցրել Էին ավտոմեքենաներում տեղադրված ռումբերով: Ջալալին մահվան Էր դատապարտվել 2017 հոկտեմբերի 21-ին այն դատավարության արդյունքում, որն անօրինական Էր ճանաչվել ՄԱԿ-ի կողմից: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին Իրանից պահանջել Էր չեղյալ հայտարարել այդ դատավճիռը և ազատել իրանցի գիտնականին: