Ալմաթիից Իլայ Դյագիլևը ներկայացել է որպես Արինա Ալիևա և հասել Miss Virtual Kazakhstan-ի եզրափակիչ, հայտնում է NEWS.am-ը:
Դյագիլևը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է ընկերների հետ գեղեկության շուրջ բանավեճից: Արդյունքում մրցույթին մասնակցելու համար նա ուղարկել է իր լուսանկարները: Նրա խոսքով՝ մրցույթին «ամբողջ Ղազախստանից 4 հայտ էր ներկաացվել»:
Դյագիլևը հայտարարել է, որ անձամբ ինքը մշտապես հանդես է եկել բնական գեղեցկության օգտին, իսկ հիմա «շատ աղջիկներ միատեսակ են, բոլորը միանման են ներկվում, հագնվում և կարծում են, որ եթե հետևում են թրենդներին, ապա գեղեցիկ են:
Եզրափակիչ հասնելով՝ Դյագիլևը «հասկացել է, որ ամեն ինչ շատ հեռու է գնացել»: Նա ճշմարտությունը բացահայտել է, որից հետո Ալիևան որակազրկվել է իր մասին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար և փոխարինվել այլ մասնակիցով:
«Ես հաճելիորեն զարմացած էի ղազախստանցիների արձագանքից, այն բանից, որ շատերն իմ արարքը աջակցեցին»,- ասել է Դյագիլևը՝ ընդգծելով, որ կոչ չի անում «աղջկա վերահանդերձավորվել»:
Նա նշել է որ ցանկացել է հանրության ուշադրությունը սևեռել «յուրաքանչյուր մարդու բնականությանը և անհատականությանը» աջակցելուն, այլ ոչ թե «միանման ստանդարտին»:
Դյագիլևը բնակվում և աշխատում է Ալմաթիիում: Որպես մոդել մասնակցում է նորաձևության ցուցադրություններին: