Էկվադորի բնակիչները կիրակի օրը աջակցել են երկրի նախագահ Լենին Մորենոյի կողմից առաջարկված հանրաքվեի նախաձեռնություններին: Մասնավորապես, ընտրությունների արդյունքում երկրի Սահմանադրությունում փոփոխություն կկատարվի, ըստ որի արգելվում է մեկից ավել անգամ վերընտրվել որևէ պետական պաշտոնում, այդ թվում նաև՝ նախագահի, փոխանցում է NEWS.am-ը:
Ըստ քվեաթերթիկների 59 տոկոսի մշակումից հետո ստացված տվյալների՝ համապատասխան սահմանափակումներին կողմ է հանդես եկել ընտրողների 64,84 տոկոսը, 35.16 տոկոսը՝ դեմ: