Նիդերլանդական Ալմելո քաղաքում տեղի է ունեցել «Ոսկան Երևանցի» ֆիլմի ցուցադրությունը: Այն «Գիրք-Հայրենիք» շարքի երկրորդ մասն է, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
Ցուցադրությունը տեղի է ունեցել Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցում: Ֆիլմը ներկայացրել է պրոդյուսերը՝ հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը: Ցուցադրությանն աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Նիդերլանդների ներկայացուցչությունը:
Փաստագրական ֆիլմն առաջացրել է ունկնդրի հետաքրքրությունը: Միջոցառմանը ելույթ է ունեցել Ալմելոյի քաղաքապետը, ով հիացմունքով է նշել այն փաստը, որ հայերեն Աստվածաշունչն առաջին անգամ տպագրվել է Հոլանդիայում: Ցուցադրությանը ներկա է գտնվել նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսը եպիսկոպոս Ոսկան Երևանցին է, ում շնորհիվ էլ 1666-1668թթ. Հոլանդիայում տպագրվել է հայերեն առաջին Աստվածաշունչը: