Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) կոչ է արել չթռչել թուրքական Turkish Airlines ավիաուղիներով:
«Թռչեք «Turkish Airlines»-ով, եթե ցանկանում եք հարստացնել նրանց գլխավոր բաժնետիրոջը՝ լրագրողներին ձերբակալող, այլախոհներին ոչնչացնող, Կիպրոսն օկուպացնող, քրիստոնյաներին ճնշող, քրդերին սպանող և հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը հերքող Էրդողանի ռեժիմին»,- գրել է հանձնախումբը Twitter-ի իր էջում: