Մեծ Բրիտանիան պետք է որոշի, թե ԵՄ հետ ինչպիսի հարաբերություններ է ուզում ունենալ միությունից դուրս գալուց հետո, հայտարարել է Բրեքզիտի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն:
«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ առանց մաքսային միության, ապրանքների ու ծառայությունների խոչընդոտներն անխուսափելի են», - ասել է Բարնյեն: «Ժամանակն է ընտրություն կատարել»:
Նրա խոսքով, Եվրամիությունն ուզում է, որ Լոնդոնը ապագա հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հստակեցնի: