Թուրքական ոստիկանությունը սոցկայքերում Աֆրինի գործողությանը դեմ արտահայտվողների լայնածավալ որս է սկսել։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սոցկայքերում Աֆրինի գործողության ընթացքում «ահաբեկիչներին աջակցող» գրառումների պատճառով ձերբակալվել է 449 անձ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Աֆրինում գործողության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ևս 124 քաղաքացի է ձերբակալվել։