ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մքմասթերն այս հանգստյան օրերին կայցելի Ստամբուլ, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Պաշտոնական այցերը տեղի են ունենալու Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև լարվածության ավելի սրված պայմաններում, երբ թուրքերը ռազմական գործողություններ են իրականացնում քրդերի դեմ Սիրիական Աֆրինում: