ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծել է ներգաղթյալների և ամերիկյան վիզայի հայցորդների ընտրության ազգային կենտրոն: Այդ մասին ասված է Թրամփի հուշագրում, որը տարածել Է Սպիտակ տունը:
«Ընտրության ազգային կենտրոնն ավելի լավ կհամակարգի այդ գործունեությունն մեկ տեղում՝ պաշտոնատար անձանց թույլ տալով ավելի լավ օգտագործել հետախուզական և իրավապահ մարմինների տեղեկատվություններն՝ ահաբեկիչներին, հանցագործներին և այլ ստվերային գործիչների բացահայտելու համար, որոնք փորձում են ներթափանցել և մնալ մեր երկրում», - ասել Է սպիտակ տան մամուլի քարտուղար սառա Սանդերսը: