1990-ականների Բաքվում հայուհու և ադրբեջանցու սիրո մասին պատմող մոնոներկայացումը դարձել է Կիևի թատերական արվեստի «Սուզիրյա» կենտրոնի ձմեռային սեզոնի գլխավոր բեմադրությունը, հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն:
«Ռոմեոյի և Ջուլիետի մասին...միայն թե նրանց անվանում էին Մարգարիտա և Աբուլֆազ» մոնոներկայացման հիմքում ընկած է հայտնի բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Սեքոնդ հենդի ժամանակը» ստեղծագործությունը:
«Պատմությունը հերոսների սիրո ուժի մասին է, այն Բաքվում հայերի ցեղասպանության մասին անկեղծ պատմություն է, որ հանդիսատեսը նայում է շունչը պահած: Ըստ սյուժեի՝ Մարգարիտան և Աբուլֆազը ամուսնացել են և սպասում են համալրման իրենց ընտանիքում: Սակայն նրանց սերը բախվում է պատնեշի՝ ազգերի միջև թշնամանքի, քանի որ Աբուլֆազն ադրբեջանցի է, իսկ Մարգարիտան՝ հայուհի»,- գրում է ուկրաինական «Օր» հրատարակչությունը:
Նշվում է, որ թատրոնի ռեժիսորը, որ ստացել է բազմաթիվ թատերական մրցանակներ, Իրինա Մենլիկն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Ելենա Դուդիչը: