ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է՝ մեծ զորահանդես կազմակերպել երկրի մայրաքաղաքում, փոխանցում է BBC-ն:
Նա այդ հանձնարարությունը տվել է հունվարի վերջին՝ տպավորված լինելով նախորդ տարի Բաստիլի օրվա կապակցությամբ Ֆրանսիայում կազմակերպված զորահանդեսից:
Զորահանդես Վաշինգտոնում սովորաբար կազմակերպվում է՝ պատերազմի ավարտին հաղթանակ տոնելու կապակցությամբ:
Դեմոկրատները ռազմական հզորության ցուցադրության այս ծրագիրը համեմատել են ավտորիտար պետություններում կազմակերպվող զոհանադեսների հետ: