Եվրամիությունն ուզում է հնարավորություն ունենալ սահմանափակել Մեծ Բրիտանիայի մուտքը դեպի եվրոպական ներքին շուկա, եթե Լոնդոնը ԵՄ-ից դուրս գալու անցումային շրջանում խախտի համաձայնեցված պայմանները:
ԵՄ-ն հույս ունի, որ այսպիսի գործիքը թույլ կտա Բրյուսելին առավել արագ արձագանքել՝ առանց խնդրահարույց հարցերի շուրջ Եվրոպական դատարանի որոշմանը սպասելու:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ ԵՄ-ից 2019 թվականի մարտին: Սակայն դրանից հետո կլինի անցումային փուլը, որի ընթացքում Լոնդոնը կշարունակի օգտվել ԵՄ ներքին շուկային մուտք ունենալու առավելություններից: