ԻՊ-ն համացանում տեսանյութ է տարածել, որում երևում էիր վերահսկողության տակ գտնվող Եփրատի առափնյա շրջաններում տիրող իրավիճակը: Տեսանյութում առաջին անգամ ցուցադրվում են առաջնագծում զինված կանայք։
Փորձագետները կարծում են, որ մարտերում կանանց ներգրավելը խոսում է խմբավորման ողբալի վիճակի մասին. ԻՊ տարածքներում գործող շարիաթի օրենքների համաձայն կինը կարող է զենք վերցնել միայն բացառիկ իրավիճակներում, «սովորական» կյանքում նրանք պետք է զբաղվեն տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ:
Այսպիսով, փորձագետները նշում են, որ չնայած զենքի և զինամթերքի բավարար քանակությանը, ԻՊ-ն մարդկային ուժի լուրջ պակաս ունի և չի կարողանում համալրում ստանալ: