Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը փետրվարի 8-ին կայացած համագումարի ժամանակ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու է առաջադրել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են կուսակցությունից:
Ալիևը երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այդ ամսաթիվը: Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին:
Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվել է արդեն երեք անգամ: Շնորհիվ սահմանադրությունում կատարված փոփոխությունների՝ Ադրբեջանում այլևս հանված է անընդմեջ երկու ժամկետից ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումը: 2016 թվականին սահմանադրական փոփոխությունների համաձայն էլ, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով (նախկինում՝ 5 տարի):