Ֆեյսբուքում Եվրոպայի լիգայի պաշտոնական խումբն սկսել է հարցում՝ պարզելու, թե ով է այն լավագույն ֆուտբոլիստը, ով մրցաշրջանի երկրորդ հատվածը կշարունի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում, փոխանցում է Sport.news.am-ը:
Թեկնածուների թվում են Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, Մոսկվայի ԲԿՄԱ-ի նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսան և Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Միշի Բատշուային:
Մրցաշրջանի առաջին կեսում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել Չեմպիոնների լիգայում: