Թուրքիայում տրանսպորտի և կապի նախարարին ելույթի ժամանակ նկատողություն արած ռոբոտը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, հայտնում է News.am-ը:
Պատճառն այն է, որ Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջոցառման ժամանակ նախարարի ելույթի ընթացքում ռոբոտը միջամտել է նրան՝ ասելով. «Դանդա՛ղ խոսիր, բան չեմ հասկանում, այդ ինչե՞ր ես խոսում»։
Բարկացած նախարարը ելույթից հետո հրահանգել է ռոբոտի հեղինակներին «կարգի հրավիրել անտակտ» ռոբոտին: Արդյունքում, հեղինակները վերածրագրավորել են ռոբոտին, և նա ներողություն է խնդրել նախարարից։