Սիրիայի տարածքից խոցվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը, հայտնում է Reuters-ը:
Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ կործանիչը հարվածներ է հասցնելիս եղել Սիրիայում իրանական թիրախներին և խոցվել է պատասխան կրակի արդյունքում:
Հաղորդվում է, որ օդաչուն փրկվել է, սակայն նրա վիճակը գնահատվում է ծանր: