7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է սահմանում տիրող վիճակը

13:45     10 փետրվարի, 2018

Փետրվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես փոխանցում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 


© armedia.am