Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը: