Սիրիայի քրդաբնակ Աֆրինում գործողություն իրականացնող թուրքական ռազմական ուղղաթիռը խփվել է քրդական ուժերի կողմից։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Milliyet–ին, Աֆրինում թուրքական ռազամական ուղղաթիռի ոչնչացման լուրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այո, ուղղաթիռ են խփել։ Զոհեր էլ կունենանք, կորուստներ էլ կունենանք։ Բայց դրա պատասխանը կտան», - ասել է Էրդողանը։