ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է երկրի միգրացիոն համակարգի 3 կարևորագույն բաղադրիչները, որոնք այն ավելի անվտանգ և արդիական կդարձնեն, փոխանցում է NEWS.am-ը:
«Սահմանների բացարձակ պաշտպանվածությունն է, շղթայական միգրացիայի ընդհատումը և վիզային վիճակախաղի չեղարկումը»,- նշել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: Կոնգրեսը պետք է ներգաղթն անվտանգ դարձնի և ամերիկացիներին պաշտպանի, շեշտել է ԱՄՆ նախագահը:
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Դոնալդ Թրամփը ԱՄՆ մուտքի կանոնները խստացնող հրաման էր ստորագրել: Փաստաթուղթն ընդունվել է հունվարի 28-ին Մերձավոր Արևելքի երկրներից փախստականների ընդունման 120-օրյա արգելքը լրանալուց հետո: Այդ ժամանակ մուտքի արգելքը գործում էր Իրաքից, Իրանից, Եմենից, Լիբիայից, Սիրիայից, Սոմալիից և Սուդանից ներգաղթյալների նկատմամբ:
Դեկտեմբերի 24-ին Սիեթլի դատարանը նախագահի նախաձեռնությունը մասնակի չեղարկել էր: Դատարանի որոշմամբ արգելքը վերաբերելու էր միայն այն միգրանտներին, որոնք ԱՄՆ-ում ադեն գտնվող անձանց և կառույցների հետ կապերի բավարար ապացույցներ չէին ունենա: