Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, համաձայն որի հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու և դիվերսիոն ներթափանցման փորձ է արվել:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ու՞ր են»: