Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտանդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղվելով թուրքական Diken պարբերականին:
Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստի ժամանակ դիմելով Հունաստանին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ թուրքական ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի քայլեր կատարել:
«Մեր ռազմանավերը, օդուժը և մյուս անվտանգության միավորումները այս պահին ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լիազորված են իրականացնելու ցանկացած միջամտություն», - նշել է Էրդողանը: