Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը` շարունակելու ֆինանսավորել Սիրիայում «Քրդական ժողովրդի պաշտպանության ուժեր»-ին (YPG), հայտնում է Reuters-ը։
«Մեր դաշնակցի որոշումը YPG-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ ... անշուշտ կանդրադառնա այն որոշումների վրա, որոնք մենք կկայացնենք», - հայտարարել է Էրդողանն իշխող «Ազատություն և զարգացում կուսակցության» (AKP) հետ հանդիպման ժամանակ։
Նրա այս հայտարարությունները տեղի են ունենում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից 2019 թվականի բյուջեի հրապարակումից հետո։ ԱՄՆ Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է Սիրիայում իսլամական պետության դեմ պայքարող տեղական ուժերի վերապատրաստման և վերազինման համար միջոցներ տրամադրել։
«Ավելի լավ կլինի նրանց համար, որ չաջակցեն ահաբեկիչներին: Ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների ժողովրդին՝ այդ գումարները գալիս են Միացյալ Նահանգների բյուջեից, դուրս են գալիս մարդկանց գրպաններից»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի, ապա իրենք պատասխան կտան, ասել է.
«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը»։