«Ռոստուրիզմ»-ը նախազգուշացրել է Թուրքիայում սիբիրախտի բռնկման մասին, որտեղ հիվանդության կասկածանքով 70 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ն է հայտարարություն էր տարածել, որ Տրապիզոն նահանգի քաղաքային իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 10-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Աքչաաբաթ բնակավայրի մոտակայքում սիբիրախտի բռնկում է գրանցվել: Հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ, որոնցից 3-ի դեպքում ախտորոշումը հաստատվել է լաբորատոր ճանապարհով: Մեկ կին մահացել է։
Ըստ տեղական առողջապահական մարմինների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության՝ բռնկումը կապված է հիվանդ կենդանիների (կովի) մսի՝ սննդում օգտագործման հետ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ում ընդգծում են, որ թուրք մասնագետները մի շարք միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար: Լաբորատոր հետազոտության համար նախատեսված նյութերն ուղարկվել են Անկարա: