Հայաստանի հետ սահմանակից Կարսի Դիգորի (Տեկոր-խմբ) շրջանից հայ-թուրքական սահմանը խախտելու մեղադրանքով 4 քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet-ին, Կարսի Դիգորի շրջանում 3 քաղաքացի իրենց ձիերը փնտրելու նպատակով մտել են սահմանային արգելված գոտի, որի ընթացքում ձերբակալվել են ժանդարմերիայի կողմից։ Նրանցից մեկն էլ ավելի հեռուն էր գնացել և ձերբակալվել էր Հայաստանի սահմանապահների կողմից։
Թուրքական կողմը դիմել էր հայկական կողմին և բանակցությունների արդյունքում Թուրքիայի քաղաքացին վերադարձվել է թուրքական կողմին։