ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել շարունակել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մինչ վերջինիս լիակատար պարտությունը, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԻՊ-ն շարունակում է վտանգ ներկայացնել Սիրիայում, Իրաքում ու մյուս երկրներում նույնիսկ «ԻՊ»-ի դեմ ռազմական օպերացիաների ավարտից հետո, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարկը Քուվեյթում «ԻՊ»-ի դեմ միջազգային կոալիցիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: