Ֆրանսիայի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայում քիմիական զենքի պահուստներին, եթե դրանց կիրառման դեպքերն ապացուցվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Եթե մենք ապացույցներ ունենանք, որ արգելված քիմիական զենք է կիրառվել, մենք հարվածներ կհասցնենք այն վայրերում, որտեղ դրանք պատրաստվում կամ պահպանվում են», - հայտարարել է Մակրոնը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները դեռ չունեն հիմնավորված ապացույցներ Դամասկոսի կողմից նման զենքի կիրառման մասին: