Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույքան կնվազի:
Երևանում փետրվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։