Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից պարտադրված հրաժարականից հետո արք․ Գարեգին Բեքչյանը հեռացել է Ստամբուլից։
Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրադ Էզերն իր էջում գրել է․ «Գարեգին Սրբազան Բեքչյանին ճանապարհեցինք։ Բարի ճանապարհ։ Սիրտը սիրով լցված լավ անձնավորություն։ Հայ ժողովուրդը քեզ չի մոռանա», փոխանցում է «Արցախպրեսը»: